Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Վարչապետը Մոսկվայում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

    Վարչապետը Մոսկվայում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

    Վարչապետը Մոսկվայում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
    Հունիս 14, 2018 19:35 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
    Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում:
    Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների հետևողական զարգացումն ու բիզնես կապերի շարունակական ընդլայնումը:
    Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր:

    Նման թեմաներ

    scroll to top