Գլխավոր Լուրեր Վարչապետը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

2
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը:

Ինչպես  հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ:

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները: