Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Վարչապետը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

    Վարչապետը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

    Վարչապետը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին
    Մայիս 15, 2018 21:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

    Կառավարության ղեկավարը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին:
    Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և տվել է համապատասխան հանձնարարականներ:
    Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:
    Շնորհակալության հայտնելով նախկին նախարար Վահան Մարտիրոսյանին բարեխիղճ աշխատանքի և իրականացված ծրագրերի համար՝ վարչապետը նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանին մաղթեց արդյունավետ աշխատանք:

    Նման թեմաներ

    scroll to top