Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին (լուսանկարներ)

    Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին (լուսանկարներ)

    Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին (լուսանկարներ)
    Մայիս 15, 2018 19:27 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև ֆինանսների նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
    Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:
    Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք:

    618_b

    Նման թեմաներ

    scroll to top