Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Վարչապետը խնդրում է՝ Ֆրանկոֆոնիայի օրերին հնարավորինս խուսափել մեքենայով երթևեկելուց

    Վարչապետը խնդրում է՝ Ֆրանկոֆոնիայի օրերին հնարավորինս խուսափել մեքենայով երթևեկելուց

    Վարչապետը խնդրում է՝ Ֆրանկոֆոնիայի օրերին հնարավորինս խուսափել մեքենայով երթևեկելուց
    Հոկտեմբեր 10, 2018 12:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում  ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ վարչապետի հանձնարարականով ներկայացնելով, թե երթևեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին:

    Վալերի Օսիպյանը հայտնեց, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8։30-ից մինչև 10։30-ն, արգելվելու է երթևեկությունն Աճառյան փողոցից դեպի Կենտրոն, Մյասնիկյան պողոտա-Հերացի-Կորյունի փողոցներով, Ազատության պողոտայով՝ Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկից, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում։

    Ամբողջությամբ երթևեկության համար փակ են լինելու՝ Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին։ Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 5-ից մինչև միջոցառման ավարտը արգելվելու է երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցում, իսկ ժամը 8։30-ից փակ է լինելու Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմեչուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքյան փողոցները, Խորենացի փողոցը՝ Ագաթանգեղոսի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ- Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ հատվածում, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ  հստակեցրեց, որ հոկտեմբերի 11-ին առավոտյան 8։30-ից Երևանի կենտրոնը երթևեկության համար ամբողջությամբ փակ է լինելու: «Մեր հայրենակիցներին խնդրում եմ, որ վաղը հնարավորինս խուսափեն մեքենայով երթևեկելուց,  և օգտվեն մետրոյից: Պետք է ակնկալել, որ մետրոպոլիտենը շարժակազմերի քանակը կմեծացնի: Պարոն Արշակյան (Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար), կարծում եմ, որ այս ուղղությամբ արժե հատուկ հանձնարարական տալ», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

    Վալերի Օսիպյանն էլ անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա-համերգին՝ դրան մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին հորդորեց հրապարակ գալ համերգից 2-3 ժամ շուտ, քանի որ անվտանգության նկատառումներով բոլորին զննելու են։

    Նման թեմաներ

    scroll to top