Գլխավոր Լուրեր Վարչապետի եւ պատգամավորների հանդիպումը սկսվել է

Վարչապետի եւ պատգամավորների հանդիպումը սկսվել է

3
0

Araratnews.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու Ամուլսարի հանքի խնդիրը:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ էլ պետք է լիներ հանդիպումը: Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որը վերաբերում էր Ջերմուկի բնակիչների  հետ հանդիպմանը:

Տեղեկացնենք, որ վարչապետը պատգամավորների հետ հանդիպելուց առաջ  Բաղրամյան 26-ում հանդիպում էր ունեցել ջերմուկցիների հետ եւ քննարկել Ամոփւլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրը: