Հինգշաբթի , 23 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.74   
  •  EUR   Առք` 508.00   Վաճառք` 518.00   ՀՀ ԿԲ` 511.42   
  •  CHF   Առք` 456.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 480.59   
  •  GBP   Առք` 594.00   Վաճառք` 613.00   ՀՀ ԿԲ` 605.46   
  •  RUB   Առք` 8.31   Վաճառք` 8.53   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.24   
outputra5huxgif
Mostly Clear
-2°
Home » Լուրեր » Վարչապետի հանձնարարականները, նախարարների երկար հանգիստն ու տնտեսության ծանր վիճակը (տեսանյութ)

Վարչապետի հանձնարարականները, նախարարների երկար հանգիստն ու տնտեսության ծանր վիճակը (տեսանյութ)

Հունվար 12, 2017 16:33 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

ՀՀ Կառավարությունն այսօր հրավիրել էր այս տարվա առաջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը Կարապետյանը, ինչպես մյուս նիստերի ժամանակ, այս անգամ էլ հանձնարարականներ ուներ գործադիրի անդամներին: Առաջինը վերաբերում էր ներմուծումը տեղական արտադրության խթանմամբ փոխարինելու քաղաքականությանը: Մասնավորապես` տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություններին հանձնարարվեց համատեղ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:

Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց նաեւ էներգետիկայի և բնական պաշարների ու տնտեսական զարգացման և նեդրումների նախարարներին` եռամսյա ժամկետում ներկայացնել էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Վարչապետի խոսքով՝ հանձնարարականի նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը` ելնելով դրանից կարևորել նաև տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը:

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր հանրակրթական դպրոցների շենքային անմխիթար պայմաններին եւ հատկապես Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցին: «Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»,- նշեց Կարեն Կարապետյանը` հանձնարարելով կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների հետ կապված:

Հիշեցնենք, որ Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոցի անմխիթար վիճակի մասին նախորդ տարվանից մամուլում հրապարակումներ կան, իսկ սոցիալական ցանցերում բազմաթիվ հարցադրումներ կային` ուղղված վարչապետին: Կառավարության այսօրվա նիստն այսքանով ավարտվեց: Անդրանիկ նիստը տեւեց ընդամենը 20 րոպե: Վերջում Կարապետյանը հարցադրում արեց իր ենթականերին. մի՞թե հանգստյան օրերը շատ չէին: Գործադիրի անդամներից եւ ոչ մեկը ձայն չհանեց:

Կառավարության անդամներն էլ թերեւս տոնական տրամադրությամբ լքեցին կառավարության շենքը` ոմանք հետնամուտքից, ոմանք` մյուս հնարավոր ելքերով: Ծա՞նր, թե՞ շատ ծանր է տնտեսության վիճակը. գործադիրի նիստի ավարտից հետո հարցրեցինք տնտեսական զարգացման եւ ներդրումների  նախարար Սուրեն Կարայանին:

Կարայանը հեռացավ` այդպես էլ չհստակեցնելով իր պատասխանը: Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակումից անմիջապես հետո հայտարարեց, թե երկրի տնտեսության վիճակը շատ ծանր է, եւ իրենք կախարդական փայտիկ չունեն: Չորս ամիս է` Կարապետյանը գործադիր իշխանության ղեկին է: Կախարդական փայտիկը չկա, իսկ վարչապետի գործունեության արդյունավետությունը սկսվում եւ ավարտվում է երկարաշունչ հանձնարարականներով:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top