Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննարկի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ի ատենախոսության հարցը

    Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննարկի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ի ատենախոսության հարցը

    Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննարկի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ի ատենախոսության հարցը
    Օգոստոս 16, 2019 12:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բարձրագույն որակավորման կոմիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականով պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԲՈԿ-ից։

    Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ նպատակով ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով. «Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված լայնամասշտաբ քննարկումները՝ ձեզ ենք ներկայացնում ԲՈԿ-ի երկու փորձագետ մասնագետների գրախոսություններն այդ աշխատանքի վերաբերյալ»,- նշում է ԲՈԿ-ը։


    Նման թեմաներ

    scroll to top