Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » Վարչապետի կինը՝ Հանրային հեռուստաընկերության գործունեության մասին

    Վարչապետի կինը՝ Հանրային հեռուստաընկերության գործունեության մասին

    Վարչապետի կինը՝ Հանրային հեռուստաընկերության գործունեության մասին
    Հունիս 4, 2018 16:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հեղափոխությունից հետո ամեն ինչ օրենքով պետք է լինի, և այս հեղափոխությունը հենց դրա համար էր. ուսանողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե հեղափոխությունից հետո նոր իրավիճակում պե՞տք է օրենքի շրջանակներում փոփոխություններ իրականացվեն:

    Աննա Հակոբյանի կարծիքով՝ օրինականություն հաստատելու ջանքերը նկատելի են, բայց եթե մինչև հիմա տեսանելի չէ մարդկանց համար, գուցե  պայմանավորված է անցումային փուլով:

    Մեկ այլ ուսանող էլ հարցրեց, թե Աննա Հակոբյանն ի՞նչ վերաբերմունք ունի Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ հեղափոխությունից հետո: Նա ներողություն խնդրեց և հավելեց, որ  հարցն իր իրավասության շրջանակում չէ. «Նույնիսկ որպես ոլորտի մասնագետ, ճիշտ չի լինի կարծիք հայտնել Հանրայինի գործունեության մասին, դա քաղաքական հարց է, և դրա  հասցեատերը վարչապետն է»:

    Նման թեմաներ

    scroll to top