Երեքշաբթի , 17 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 485.92   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 514.49   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 480.02   
  •  GBP   Առք` 580.00   Վաճառք` 597.00   ՀՀ ԿԲ` 586.07   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.37   ՀՀ ԿԲ` 8.16   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 200.00   ՀՀ ԿԲ` 181.08   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Վարչապետի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզի ներդրումային ծրարգրերի փաթեթները

Վարչապետի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզի ներդրումային ծրարգրերի փաթեթները

Հունվար 11, 2017 19:05 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

Karavarutyun1Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաև առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը:

Կարևորելով մարզերում ներդրումային ծրագրերի խթանումն ու իրականացումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու և աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին և առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը:Առաջարկվել է նաև Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝ գործարարների համար բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր և արդյունավետ կազմմանը:

Հաջորդիվ կառավարությունում քննարկվելու են նաև մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top