Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    13°
    Home » Լուրեր » Վարչապետի նստավայրի դիմաց բողոքող նաիրիտցիներից երեքին ներս հրավիրեցին հանդիպման

    Վարչապետի նստավայրի դիմաց բողոքող նաիրիտցիներից երեքին ներս հրավիրեցին հանդիպման

    Վարչապետի նստավայրի դիմաց բողոքող նաիրիտցիներից երեքին ներս հրավիրեցին հանդիպման
    Մայիս 16, 2018 12:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց: Նաիրիտցիները բարձրացնում են գործարանի վերագործարկման և չվճարված աշխատավարձերի վճարման հարցը: Նրանք նշում են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել:

    Նրանցից երեքին հրավիրեցին վարչապետի նստավայր հանդիպման: Ներս մտնելուց առաջ նրանք չգիտեին, թե կոնկրետ ում հետ են հանդիպելու:

     Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 15-ին հանդիպել էր «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:

    Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել էին նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները:

    Նման թեմաներ

    scroll to top