Գլխավոր Լուրեր Վարչապետի ուղղաթիռը պետք է 22 օրը մեկ թռչի, որ մետաղի ջարդոն չդառնա

Վարչապետի ուղղաթիռը պետք է 22 օրը մեկ թռչի, որ մետաղի ջարդոն չդառնա

1
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռով տեղաշարժվելը սոցիալական ցանցերում պարբերաբար դառնում է թեժ քննարկումների թեմա: Այս հարցին իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ՝ մարտի 19-ին, անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի ծառայողական ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Սա նշանակում է, որ ջարդոնի չվերածվելու համար այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ էլ օդ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել-գալ, անգամ եթե վարչապետը նրա մեջ չէ, որովհետեւ իր տեխնիկական կանոնակարգի մեջ գոյություն ունեն պարտադիր թռիչքային ժամեր, եւ եթե չթռչի, կդառնա մետաղի ջարդոն, կստացվի, որ մենք փչացրել ենք պետական գույքը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմից Factor.am-ը հետաքրքրվել էր, թե վարչապետին սպասարկող ուղղաթիռն ի՞նչ պարբերականությամբ է թռիչքներ կատարում՝ մետաղի ջարդոնի չվերածվելու համար: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ վարչապետին սպասարկող ուղղաթիռը, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, ոչ ուշ քան յուրաքանչյուր 22-րդ օրը` նախորդ թռիչքի կատարման օրվանից, իրականացնում է ստուգողական թռիչք:

Վարչապետին սպասարկող ուղղաթիռը ձեռք է բերվել 2011 թվականին: Այն հաշվառված է պաշտպանության նախարարությունում եւ սպասարկվում է հատուկ ստորաբաժանման կողմից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում