Գլխավոր editorial Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին

Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին

2
0

Araratnews.am-ն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքով օգնական Մեսրոպ Պապիկյանին հարցրեց՝  հավաստի՞ են այն լուրերը, որ  10 հազար դոլար է վերցրել քրեական հեղինակություն Տույից քարոզարշավի համար: Մեսրոպ Պապիկյանը, սակայն, հերքեց այդ տեղեկությունները: «Ես չեմ ունեցել եւ ապագայում էլ չեմ ունենա նման հարաբերություն քրեական հեղինակության հետ: Չեմ ճանաչում ու չեմ էլ շփվել նման  մարդկանց հետ: Ես պատրաստվում  եմ դատի տալ այդ տեղեկությունը տարածած ԶԼՄ-ին»,- ասաց նա:

Մեսրոպ Պապիկյանը չի վախենում, որ դատարանում գուցե լրատվամիջոցը փաստեր ներկայացնի եւ ապացուցի նրա  ու քրեական հեղինակության կապը, քանի որ վստահ է՝  տեղեկությունը սուտ է:

Սոնա Դավթյան