Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին

    Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին

    Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին
    Հունվար 17, 2019 17:05 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքով օգնական Մեսրոպ Պապիկյանին հարցրեց՝  հավաստի՞ են այն լուրերը, որ  10 հազար դոլար է վերցրել քրեական հեղինակություն Տույից քարոզարշավի համար: Մեսրոպ Պապիկյանը, սակայն, հերքեց այդ տեղեկությունները: «Ես չեմ ունեցել եւ ապագայում էլ չեմ ունենա նման հարաբերություն քրեական հեղինակության հետ: Չեմ ճանաչում ու չեմ էլ շփվել նման  մարդկանց հետ: Ես պատրաստվում  եմ դատի տալ այդ տեղեկությունը տարածած ԶԼՄ-ին»,- ասաց նա:

    Մեսրոպ Պապիկյանը չի վախենում, որ դատարանում գուցե լրատվամիջոցը փաստեր ներկայացնի եւ ապացուցի նրա  ու քրեական հեղինակության կապը, քանի որ վստահ է՝  տեղեկությունը սուտ է:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top