Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Լուրեր » Վարչապետի խոսքն ու գործը մեկ տարի անց. ampop.am

Վարչապետի խոսքն ու գործը մեկ տարի անց. ampop.am

Սեպտեմբեր 13, 2017 11:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

karen15-472x265

2017թ. սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սույն պաշտոնում գործունեության մեկ տարին: Նախորդ տարի այս օրերին, պաշտոնը ստանձնելիս, նա մի քանի հիմնական ուղղություն մատնանշեց, որ հիմք պիտի հանդիսանային իր եւ իր կողմից ղեկավարվող կառավարության գործունեության համար: Դրանց մի մասը 5 տարվա աշխատանք է ենթադրում, սակայն որոշ գործողություններ ուղղակիորեն վերաբերում են ընթացիկ տարվան: Ամփոփ մեդիան համեմատել է վարչապետ Կարապետյանի կողմից մեկ տարի առաջ հնչեցված խոսքը մեկ տարվա ընթացքում կատարված գործի հետ:

Իրավիճակ

Կարեն Կարապետյանը, մինչ 2016թ. աշխատելով ռուսական «Գազպրոմ» ընկերությունում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ նախագահիհրամանագրով վարչապետ նշանակվեց մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը թե’ ներքին ու արտաքին քաղաքական եւ թե’ սոցիալ-տնտեսական բավական բարդ իրավիճակում էր գտնվում:

Պաշտոնը ստանձնելիս եւ նոր կառավարությունը ձեւավորելիս` առաջնային փոփոխությունների շարքում վարչապետ Կարապետյանը շեշտադրում կատարեց բիզնես միջավայրի ակտիվացման, ներդրումների ավելացման, պետական-մասնավոր հատված համագործակցության վրա եւ հայտարարեց հետեւյալ 4 քայլերի մասին.

  1. Ներդրումների ակտիվացում,
  2. Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում,
  3. Կոռուպցիայի դեմ պայքար,
  4. Տնտեսական աճ:

Ներդրումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2017թ. կապահովվի 3.2% տնտեսական աճ, հաջորդ տարիներին` 4-5%, իսկ 2017թ. բյուջեի դեֆիցիտը 5.9%-ից կհասցվի 2.7%-ի:

Ներդրումների ներգրավման և պետական-մասնավոր հատված համագործակցության նպատակով այս մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին մի շարք հիմնադրամներ: Ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ ռուսահայ 30 գործարարների մասնակցությամբ: Ակումբի միջոցով նախատեսված է 2017թ. կատարել 300 մլն դոլարի ներդրում: Ակումբը ներկայումս առաջարկում է ներդրումային 3 ծրագիր՝ Շնողի և Մեղրու ՀԷԿ-երի, ինչպես նաև կենցաղային աղբից էներգիայի ստացման կայանի կառուցումը և շահագործումը: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 510,6 միլիոն դոլար, որից ակումբի բաժինը՝ մոտ 77 միլիոն դոլար է:

Ակումբից զատ ստեղծվեց նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որն ըստ պաշտոնական տեղեկության, պատրաստվում է ներդրումներ ուղղել գյուղատնտեսություն, արդյունաբերական արտադրություն, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքներ: Վարչապետ Կարապետյանը, իր հերթին, խոստացել է, որ իր ընտանիքը Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի իրականացման և Գյումրու՝ որպես զբոսաշրջային քաղաքի, ձևավորման նպատակով մոտ 500 հազար դոլարի ներդրում կանի:

Ներդրումային գրավչության առումով Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Հայաստանը 38-րդ հորիզոնականում է: Հայաստանը հետ է հիմնականում հարկեր վճարելու, շինարարության թույլտվություն ստանալու ասպեկտներով: Կարապետյանի գլխավորած կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է բարելավել այդ ցուցանիշը՝ ընդգրկվելու 20 լավագույն երկրների շարքում:

karen-karapetya_24434964_55415ee465a24c6dd1b98992dcdfdc5dd1083549

Այնուամենայնիվ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են նաեւ, որ առայժմ, կարճաժամկետ կտրվածքով, վերը նշված գործողությունները զգալի ֆինանսական հոսքեր եւ կյանքի բարելավում չեն ապահովել: Ըստ ԱՎԾ տվյալների, 2017թ. առաջին 6 ամիսներին օտարերկրյա ընդհանուր ներդրումներիզուտ հոսքը շարունակում է մնալ բացասական, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4%-ով՝ կազմելով 17.3 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ընդամենը  35.5միլիոն դոլարի: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս` վարչապետը խոստացել էր 830-840 մլն դոլարի ներդրում միայն 2017թ. ընթացքում: Ընդհանուր առմամբ, նա հայտարարել էր, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ներդրումների ծավալը կհասնի 3.2 մլրդ դոլարի:

Ավելին՝ այստեղ

122488199673267500288781848048447njpg
scroll to top