Գլխավոր Լուրեր Վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանում բեռնափոխադրման հնարավորություն ստեղծել

Վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանում բեռնափոխադրման հնարավորություն ստեղծել

1
0

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրու կենտրոնական հատվածում տեղադրվել են տաղավարներ, որտեղ շիրակցի գործարարները ներկայացնում են մարզի բերք ու բարիքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է տաղավարներով և հետաքրքրվում բիզնեսի աճի տեմպերից։

Ելակները ներկայացնող տաղավարում արտադրողները վարչապետին տեղեկացրին, որ արտադրանքի մեծ աճ ունեն, ճիշտ է արտահանում են, բայց դժգոհեցին Լարսում մերթընդմերթ առաջացող խնդիրներից։ Արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանում բեռնափոխադրման հնարավորություն ստեղծել։

«Դուք առաջարկությունների փաթեթը պատրաստեք, Էռնեկյանը սեպտեմբերին գալու է Հայաստան, կքննարկենք։ Կարծում եմ խնդիրներ չեն լինի։ Դուք միայն առաջարկությունները պատրաստեք»,- արտադրողներին խոստացավ վարչապետը։

Սա 6-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում: