Ամիսներ շարունակ ՀՀ վարչապետին վիրավորող, Արցախի Հանրապետության բնապահպանության մամուլի խոսնակ Բելլա Լալայաը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Լալայանը հայտնել է ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրառում անելով:
Քանի որ Լալայանի գրառման մեջ կան վիրավորական բառեր, այդ գրառումը չենք ներկայացնում այստեղ:
Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ Լալայանի արարքն անընդունելի է, և որ ինքը կոշտ զրույց էր ունեցել Լալայանի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելլա Լալայանը, սկանդալային գրառում էր կատարել և վիրավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: