Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին

Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին

Ապրիլ 21, 2017 16:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

arm148430101222

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքների, ներդրողների ներգրավման, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարության վերաբերյալ: Նշվել է, որ կոմունիկացիաների շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կոնկրետ պատասխանատուի վերահսկողությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, կազմակերպչական մի շարք հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել զուգահեռաբար և հնարավորինս արագ:

Նման թեմաներ

scroll to top