Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Վարչապետն անդրադարձավ ցուցարարների մեքենաները ջարդելու եւ ուսանողներին ծեծելու դեպքերին

    Վարչապետն անդրադարձավ ցուցարարների մեքենաները ջարդելու եւ ուսանողներին ծեծելու դեպքերին

    Վարչապետն անդրադարձավ  ցուցարարների մեքենաները ջարդելու եւ ուսանողներին ծեծելու դեպքերին
    Մայիս 17, 2018 11:25 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ «Իմ քայլը» շարժման ժամանակ ցուցարարների մեքենաները ջարդելու փաստին:  Փաշինյանն ասաց, որ ակնկալում է, որ ոստիկանները պետք է  բացահայտեն այդ դեպքերը, հեղինակները պետք է պարզվեն, տուժած քաղաքացիները պետք է փոխհատուցում ստանան: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անպատժելի ու արտոնյալ մարդիկ չպետք է լինեն:

    Վարչապետը նշեց, որ շարժման ժամանակ հարձակում է եղել ուսանողների վրա: Հարձակման տեսարանը լայնորեն տարածված է համացանցում, մինչդեռ գործը կարճվել է. «Մենք այս գործելակերպին պետք է վերջ տանք»:

    Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ  մի քանի օր առաջ «Երեւան սիթի» սուպերմարկետի մոտ հարձակվել են Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա: Ի պատասխան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ վերոնշյալ դեպքերի մասին հաղորդում է ներկայացվել. «Այսօր կհրապարակվեն համապատասխան տեղեկություններ»:

    Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ուսանողների վրա հարձաման ժամանակ ինքը վկա է եղել եւ կոչ արեց իրավապահ մարմիններին  իրեն ներգրավել:

    Հիշեցնենք՝ խոսքն այն դեպքի մասին է, երբ Մասիսի քաղաքապետի եղբայրը Երևանի բժշկական համալսարանի մոտ հարձակվել էր ուսանողների վրա:

    scroll to top