Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի ԿԲ նախագահի հետ

    Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի ԿԲ նախագահի հետ

    Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի ԿԲ նախագահի հետ
    Մարտ 13, 2018 19:53 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:
    Վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:
    Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան և Զմառռի վանք, ինչպես նաև հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top