Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » editorial » Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող Սուսաննա Տոնոյանին

Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող Սուսաննա Տոնոյանին

Նոյեմբեր 10, 2017 13:55 editorial, Լուրեր A+ / A-

karen-karapetyan-1-1

ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի որոշմամբ, ըստ կառավարության egov.am կայքի, աշխատանքից ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2012 թվականի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարել լուծված»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝  Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝
Զոյա Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։

Իր ազատման մասին ֆեյսբուքում գրառում է արել նաև Սուսաննա Տոնոյանը. «Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել որ ես այլև կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ համագործակցության, իմ կողքին լինելու և ինձ հասկանալու համար։ Շնորհակալ եմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս աշխատանքն ինձ առաջարկելու և վստահելու համար։ Ներկայումս զբաղված եմ աշխարհի ամենահաճելի և ամենակարևոր աշխատանքով` մեծացնում եմ իմ ապագա զինվորներին։ Զույգ ձագերս իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն են»։

Այսպիսով՝ ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող իր աշխատակցին՝ խախտելով աշխատանքային օրենսգիրքը։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top