Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

    Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

    Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են
    Օգոստոս 10, 2018 21:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-
    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի`պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է խորհրդարանի կայքում։

    «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

    Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել հուլիսի 31-ին։

     

    Նման թեմաներ

    scroll to top