Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Վարդան Գերավետյան. ստորացված քաղաքացին, որը զենք բարձրացրեց

    Վարդան Գերավետյան. ստորացված քաղաքացին, որը զենք բարձրացրեց

    Վարդան Գերավետյան. ստորացված քաղաքացին, որը զենք բարձրացրեց
    Հունիս 14, 2018 15:47 Լուրեր A+ / A-

    «Սասնա ծռեր» խմբի մասին գնահատականները  տարբեր են: Հասարակության մի մասի համար նրանք քաղաքական բանտարկյալներ են, որոնք գնացել են ծայրահեղ քայլի, մի մասն էլ նրանց ահաբեկիչ է համարում:

    Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո խմբի անդամները հատ-հատ ազատ են արձակվում բանտերից: Առաջիկայում, հավանաբար, ազատ կարձակվի նաև խմբի անդամ Վարդան Գերավետյանը, որին մամուլը շատ քիչ է անդրադարձել: Միայն նշենք, որ նա չի մեղադրվում սպանություն կատարելու մեջ:

    Գերավետյանը Տերյան 23 շենքի, որը պատված է «SOS» գրառմամբ, բնակիչն է: Նա տարիներ շարունակ պայքարում էր, որ չքանդեն իր տունը կամ իրեն համարժեք փոխհատուցում տան:

    2016 թվականի մայիսին Վերաքննիչ դատարանը որոշեց, որ Վարդան Գերավետյանը պետք է վտարվի իր տնից: Վերաքննիչ դատարանը Գերավետյանին 2 ամիս ժամանակ տվեց տունը լքելու համար: Վերաքննիչ դատարանի վճռից 2 ամիս անց՝ 2016 թվականի հուլիսին, Գերավետյանը զենքը ձեռքին մտավ ՊՊԾ գունդ:

    Այն, որ ՊՊԾ գնդի գործով նախաքննության մարմինը թույլ է տվել էական խախտումներ, դրա մասին արդեն 2 տարի բարձրաձայնում են գործում ներգրավված փաստաբանները: Նախաքննության բացթողումներից ամենակարևորը հանցանքի պատճառները չուսումնասիրելն էր: Ի վերջո, ի՞նչն էր դրդել այս բոլոր քաղաքացիներին, որ զենք վերցնեն և դիմեն ծայրահեղ քայլի:

    Երբ նոր իրողության պայմաններում ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող մեղադրյալների գործը անհատականացվի, և դատարանն ուսումնասիրի պատճառները, կհանգի այն եզրակացության, որ Վարդան Գերավետյանը տարիներ շարունակ ստորացվել է պետության կողմից ու այդ քայլին գնացել է օրինական պայքարի միջոցները սպառված համարելուց հետո:

    Իսկ ի՞նչ էին անում դատարանները Գերավետյանի հարցում: Դատարանը իր քաղաքացուն պաշտպանելու փոխարեն որոշում էր կայացնում հօգուտ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերզ» ընկերության և իր սեփական տնից դուրս էին վռնդում:

    Ահա թե ինչու էր քաղաքացին զենք վերցրել ու դիմել այդ քայլին:

    Երբ դատարանը քննի Վարդան Գերավետյանի կատարած արարքները, պարտավոր է օրենքի տառին համապատասխան ուսումնասիրել կարևորը՝ պատճառը, որը դրդել է Գերավետյանին դիմել այդ քայլին:

    Պետությունը, այս դեպքում՝ դատարանը, պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու շահը, այլ ոչ թե Սամվել Մայրապետյանների ու օլիգարխիայի բիզնես շահերը:

    Նման թեմաներ

    scroll to top