Հինգշաբթի , 20 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Վարդանյան ընտանիքի նվերը 2800-ամյա Երևանին. տեսանյութ

    Վարդանյան ընտանիքի նվերը 2800-ամյա Երևանին. տեսանյութ

    Մայիս 17, 2018 10:26 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ և շարունակում է համարվել համայնքային սեփականություն:

    Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար:

    Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է: Մանրամասները` տեսանյութում:

    Նման թեմաներ

    scroll to top