Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Վարդավառին ընդառաջ. Սեւանում տեղի կունենա փարթի

    Վարդավառին ընդառաջ. Սեւանում տեղի կունենա փարթի

    Հուլիս 21, 2017 11:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    35b63bfecc1f8dac7bbec72f83bfda02

    Կտրվել ամռան տապից եւ վայելել անմոռանալի օր: Հուլիսի 22-ին գեղատեսիլ Սեւանում կանցկացվի միջոցառում, որի նպատակն է ամառային մեկ օր անցկացնել ընկերական միջավայրում: Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված խմբից:

    Araratnews.am հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Հայկ Սարգսյանը նշեց, որ միջոցառման ընթացքում նախատեսվում են լողափնյա թիմային եւ անհատական խաղեր, հյուրասիրություն: Ներկա կգտնվեն ռեփերներ, հայտնի եւ սիրված երգիչներ, դիջեյներ: «Տղաների տոմսի արժեքը 10.000 դրամ է, աղջիկներինը՝ 8000 դրամ: Միաժամանակ 5 և ավելի տոմս ձեռք բերողները կստանան 30% զեղչ: Առավոտյան ժամը 10:00-ին հավաքվելու ենք «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի Շորժա՝ Սևանի ամենամաքուր և տաք լողափը: Առանց տոմսերի լողափ մուտքն արգելվում է: Գործում է բար-սրճարան մատչելի գներով: Սևանի խեցգետինը կհյուրասիրվի անվճար: Կկազմակերպվեն լողափնյա թիմային և անհատական խաղեր, որոնց հաղթողներին կտրվեն արժեքավոր նվերներ: Երեկոյան կհնչի որակյալ ակումբային երաժշտություն, և կսկսենք պարել: Գիշերը ժամը 22:00-ին ավտոբուսները կվերադառնան Երևան»,- ասաց Հայկ Սարգսյանը:

    Հայկ Սարգսյանի խոսքով՝ Երեւան-Սեւան եւ հետադարձ փոխադրումն անվճար է լինելու: «Քանի որ գեղատեսիլ Սեւանը վայելելու համար ընդամենը մեկ ամիս ժամանակ ունենք, որոշեցինք նման միջոցառում կազմակերպել: Մի ամբողջ օր մարդիկ իրար հետ կանցկացնեն, տարբեր խաղեր կխաղան, կծանոթանան, հրաշալի ժամանակ կանցկացնեն»,- նշեց Հայկը:

    Ի դեպ, միջոցառմանը ներկա կլինեն քաղաքական գործիչներ, ավագանու անդամներ, պատգամավորներ, շոու բիզնեսի սիրված ներկայացուցիչներ:  «Կարծում եմ` սա լավ հնարավորություն է մեկ օր անցկանցնել մտերմիկ միջավայրում եւ, որ ամենակարեւորն է, կտրվել առօրյա հոգսերից եւ երեւանյան շոգից»,- ասաց միջոցառման կազմակերպիչը: 0424c5cd2f15edb534cbabe10258fe02

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top