Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
    Ապրիլ 22, 2019 9:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

    Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Մեղրու սար» կոչվող հատվածում եւ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում:

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


    scroll to top