// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է

    Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է

    Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է
    Հունվար 12, 2019 16:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տարածքում հունվարի 12-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մյուսների համար՝ փակ:

    Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

    ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:


    Նման թեմաներ

    scroll to top
    //