Շաբաթ , 21 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » Վարդենյաց լեռնանցքը փակ է

    Վարդենյաց լեռնանցքը փակ է

    Վարդենյաց լեռնանցքը փակ է
    Հունվար 12, 2018 11:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

    Աբովյան – Չայնի, Ջուջևան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է:

    Ոսկեպար – Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է:

    Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

    Նման թեմաներ

    scroll to top