Գլխավոր Լուրեր Վարդին ճանաչվել է ԱՊԼ-ի` ամսվա լավագույն խաղացող

Վարդին ճանաչվել է ԱՊԼ-ի` ամսվա լավագույն խաղացող

1
0

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի` ապրիլ ամսվա լավագույն խաղացող, հայտնում է լիգայի` «Թվիթերի» պաշտոնական էջը:

Անցած ամիս 32-ամյա անգլիացին 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ:

Հարձակվողը դուբլ է ձևակերպել «Հադերսֆիլդի» (4:1) և «Արսենալի»հետ խաղերում, ինչպես նաև մեկ անգամ գրավել է «Վեսթ Հեմի» դարպասը (2:2):

Ջեյմին ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում մինչ այժմ անցկացրած 33 խաղում ընդհանուր առմամբ դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Քվեարկության արդյունքում Վարդին շրջանցել է Էդեն Ազարին («Չելսի»), Ջորդան Հենդերսոնին, Մոհամեդ Սալահին (երկուսն էլ` «Լիվերպուլ»), Էմերիկ Լապորտին («Մանչեսթեր Սիթի»), Շեյն Լոնգին («Սաութհեմփթոն»), Այոսե Պերեսին («Նյուքասլ Յունայթեդին») և Քրիս Վուդին («Բարնլի»):