Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Վարկային պայմանների բարեկարգում ՀԱՅԷԿՈՆՈՄ բանկում

    Վարկային պայմանների բարեկարգում ՀԱՅԷԿՈՆՈՄ բանկում

    Վարկային պայմանների բարեկարգում ՀԱՅԷԿՈՆՈՄ բանկում
    Փետրվար 14, 2018 17:26 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, վերանայելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքներն, առաջարկում է բոլոր առկա և պոտենցիալ հաճախորդներին այսուհետ օգտվել առավել բարելավված պայմաններից, մասնավորապես՝  «Առանց գրավ վարկ»-ից, «Ոսկյա իրերի գրավադրմամբ» վարկից, «Աշխատավարձային» վարկային գծից,  «Ակնթարթ» առևտրային վարկից և այլ վարկատեսակներից: Նոր պայմաններով ֆինանսավորում կարող են ստանալ ինչպես անհատ սպառողներն, այնպես էլ իրավաբանական անձինք: Անհատական և բիզնես  վարկավորման նոր սակագներն արդեն ուժի մեջ են և ներկայացված են բանկի կայքէջում՝ սակագներ և  վարկերի պայմաններ բաժիններում:

    Երևան Տոնավաճառ

    ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է ևս մեկ անգամ ծանոթանալ գործող վարկատեսակների բարելավված պայմաններին, և ընտրել Ձեզ համար ամենահարմար ֆինանսավորման տարբերակը: Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաճախորդի գտնել իր պահանջմունքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտ կամ ծառայություն:


    Նման թեմաներ

    scroll to top