Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վարսավիրանոցներում գները բարձրացրել են. պատճառը՝ ՀԴՄ կտրոնն է

    Վարսավիրանոցներում գները բարձրացրել են. պատճառը՝ ՀԴՄ կտրոնն է

    Վարսավիրանոցներում գները բարձրացրել են. պատճառը՝ ՀԴՄ կտրոնն է
    Ապրիլ 26, 2019 12:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հսկիչ-դրամարկղային կտրոններ տրամադրելու եւ պահանջելու կառավարության քաղաքականությունն իր արդյունքը տալիս է: Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ անգամ վարսահարդարման կենտրոններում են ՀԴՄ կտրոն տալիս: Աշխատակիցներից մեկը, որն աշխատում է քաղաքի ծայրամասում, ասաց՝ իրենք անգամ ներկի ամբողջական արժեքով են կտրոն տպում: «Տնօրենը մեզ ասել է՝ եթե հանկարծ որեւէ աշխատակցի պատճառով վարսավիրանոցը տուգանվի, ապա ինքը տեր չի լինի: Ամբողջ գումարը վճարելու է աշխատակիցը»,- մանրամասնեց աշխատակիցը:

    Սակայն ՀԴՄ կտրոնների «պատճառով»՝ ստվերից դուրս գալու հետեւանքով, վարսահարդարման ծառայությունները թանկացել են: Մինչ  իշխանափոխությունը, եթե հնարավոր էր, օրինակ՝ մայրաքաղաքի ծայրամասերի, մարզերի վարսահարդարման կենտրոններում 1000 դրամով  կտրել վարսերը կամ 1000 դրամով ուղիղ հարդարել դրանք, ապա այսօր նվազագույն արժեքը 1500-2000 դրամ է, որից 500 դրամը՝ միայն գլուխը լվանալու համար: «Համաձայն եմ, որ օրենքի պահանջ է կտրոն տալը, բայց երկար ժամանակ է, որ ծառայությունների թանկացման պատճառով գործը «կանգնած» է: Եթե այսպես շարունակվի, ես կնախընտրեմ տանը հաճախորդներ ընդունել, քան աշխատանքի գնալ»,- ասաց աշխատակիցը:

    Սոնա Դավթյան

     


    Նման թեմաներ

    scroll to top