Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վաշինգտոնը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներից

    Վաշինգտոնը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներից

    Վաշինգտոնը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներից
    Հունիս 25, 2019 12:42 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վաշինգտոնը հանդիպում էր կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:

    «Մենք ուրախ ենք, որ Մամեդյարովի և Մնացականյանի միջև բանակցությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում: Հանդիպման նպատակն էր աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը», – ասել է դեսպանը:

    Նա գոհունակություն է հայտնել, որ Մամեդյարովը և Մնացականյանը պայմանավորվել են առաջիկայում հերթական հանդիպումն անցկացնել:


    Նման թեմաներ

    scroll to top