Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վավերագրական ֆիլմի մեջ ենք, գրվել է ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ ա․ Փաշինյան

    Վավերագրական ֆիլմի մեջ ենք, գրվել է ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ ա․ Փաշինյան

    Վավերագրական ֆիլմի մեջ ենք, գրվել է ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ ա․ Փաշինյան
    Ապրիլ 15, 2019 15:54 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ես ուզում եմ հասկանամ՝ ավարտվե՞լ է ինչ-որ մի բան, հա՞։ Նկատի ունեմ՝ հիմա մենք ինչ-որ մի վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել է ֆիլմի վերջը։ Այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ագրարային համալսարան կատարած այցից հետո լրագրողի այն դիտարկմանը, որ Փաշինյանի դեմ ֆլեշ մոբ է իրականացվել, քանի որ նա խոստումները չի իրագործել։

    Վարչապետը հարց տվեց, թե որ խոստման մասին է խոսքը։ Լրագրողը մասնավորեցրեց, որ ակցիա իրականացնողները նշում էին Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսների մասին: «Ես ուզում եմ հասկանամ՝ ավարտվե՞լ է ինչ-որ մի բան, հա՞։ Նկատի ունեմ՝ հիմա մենք ինչ-որ մի վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել է ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ ա։ Որ ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»,- զարմացավ Փաշինյանը։

    Լրագրողն ընդգծեց, որ Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է, և տղան ասում է, որ այնտեղ հանգստանում է։

    Փաշինյանը նշեց․ «Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, և քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով։ Այդ որոշումը ես չեմ կայացրել։ Եվ եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ ա դատավարական առումով և որևէ մեկին կարող է հնարավորություն տալ պատժից խուսափել, թույլտվություն տված անձինք խստագույնս կպատժվեն։ Մեր խնդիրը մարդկանց քառատելը չէ»,- ասաց Փաշինյանը։


    scroll to top