Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում

    Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում

    Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում
    Հուլիս 17, 2019 15:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 17-ին, ժամը 09:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանիդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

    Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ 0,1 խմ). քարերն ընկել են ոչ երթևեկելի հատված. առկա է քարաթափման վտանգ:

    Փրկարարները սահմանազատել են տարածքը:

    Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


    Նման թեմաներ

    scroll to top