Գլխավոր Լուրեր Վայքի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Վայքի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

12
0

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, հունվարի 29-ի ժամը 20:00-ի դրությամբ, խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր:

Գորիսի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: