Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին

    Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին

    Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին
    Հուլիս 17, 2019 17:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «911» ծառայությունը հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

    Արջը վնաս է հասցրել նաև Շատին գյուղում: Հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:

    Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:


    Նման թեմաներ

    scroll to top