Հինգշաբթի , 17 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 555.00   Վաճառք` 563.00   ՀՀ ԿԲ` 562.18   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 492.61   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 622.00   ՀՀ ԿԲ` 617.36   
  •  RUB   Առք` 7.97   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 7.98   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.41   
outputra5huxgif
Partly Cloudy
19°
Home » Լուրեր » Վայոց ձորում հրդեհը, ըստ ցուցմունքի, բռնկվել է մեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով

Վայոց ձորում հրդեհը, ըստ ցուցմունքի, բռնկվել է մեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով

Օգոստոս 12, 2017 12:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

9511

Վայոց ձորի Արտավան համայնքի գյուղացիներից մեկը հարցաքննության ժամանակ ասել է, որ գյուղի մերձակայքի խոտածածկ տարածքում հրդեհն առաջացել է ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով:

ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում, հրդեհ է բռնկվել, հետագա օրերին հրդեհը տարածվել է՝ ներառելով մի քանի հարյուր հեկտար տարածք, որի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են մի շարք ծառայություններ՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։

Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 10-ին Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, որը երկու օր է` շարունակվում է: Խոտածածկ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման է ենթարկվել Արտավանի 43-ամյա բնակիչը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top