Գլխավոր Լուրեր Վայրի բույսերի և կենդանիների ներմուծումն ու արտահանումը թափանցիկ կլինեն․ ԲՆ

Վայրի բույսերի և կենդանիների ներմուծումն ու արտահանումը թափանցիկ կլինեն․ ԲՆ

10
0

ՀՀ բնապահպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունում վայրի բույսերի և կենդանիների արտահանման և ներմուծման գործընթացն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելու նպատակով այսօր բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների միջև։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու անհրաժեշտությունը, համաձայն որի տեղեկատվության փոխադարձ տրամադրումը կլինի անհրաժեշտ պահանջ։

Կողմերն անդրադարձան նաև իրավական կարգավորումների բարելավման անհրաժեշտությանը, վերահաստատելով արդեն իսկ առկա համագործակցությունը շարունակելու և առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: