Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    12°
    Home » Լուրեր » Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը

    Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը

    Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը
    Հունվար 31, 2018 23:51 Լուրեր A+ / A-

    Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վազգեն Սարգսյանի և ՀՀ նախկին վարչապետ, այժմ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկած Արմեն Սարգսյանի հարաբերություններին՝ հրապարակելով վերջինիս նամակն՝ ուղղված Վազգեն Սարգսյանին։

    «Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն թանգարանի նամակների ցուցասրահում։ Ուզում  եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո։ Նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց-մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը։ Եվ ուրեմն…., եթե էսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը , մեղմ ասած բարոյական չէ.
    Հ.Գ.   Ցավոք սրտի եղբայրս չկա, բայց փառք Աստծո, կա Արմենը Սարգսյան, երկուսիցդ էլ ներողամտություն եմ հայցում, ձեր անձնականը ընդհանրացնելու համար»։

    Նման թեմաներ

    scroll to top