Գլխավոր Լուրեր Վեդի-Լանջառ ավտոճանապարհին «Hondai Sonata»-ն ընկել է ջրատարը

Վեդի-Լանջառ ավտոճանապարհին «Hondai Sonata»-ն ընկել է ջրատարը

2
0

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 04:42-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Hondai Sonata» մակնիշի (վարորդ՝ Վարդան Բ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարի մեջ, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր` Օլգա Գ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: