Գլխավոր Լուրեր «Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի 10 միլիոն դրամով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի 10 միլիոն դրամով

1
0

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու հարցը:

Որոշման նախագծում ասվում է, որ հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի № 378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ և 19-րդ կետերը խախտելու համար`

ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանում է 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։

Ընկերությունը պարտավորվում է`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

2) ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: