Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Վերադարձրեք գումարը և դարձեք հերոս

    Վերադարձրեք գումարը և դարձեք հերոս

    Վերադարձրեք գումարը և դարձեք հերոս
    Օգոստոս 22, 2018 11:34 Լուրեր, Վերլուծական A+ / A-

    Այսօր, երբ հարաբերական անդորր է սահմաններին և որոշակի կայուն իրավիճակ՝ երկրի ներքին կյանքում, հերոս դառնալու եզակի հնարավորություն կա. այն անձը, ով երկար մտորումներից հետո, հաշվի չառնելով իր ներկա և նախկին կարգավիճակը, կուսակից, գաղափարակից, ինչու չէ՝հանցակից ընկերների կամ գործընկերների հնարավոր հակաքայլերը, պիտակավորումները կամ արձագանքները, համարձակություն կունենա պետությանը և հանրությանը վերադարձնել անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարները, կդառնա մեր ժամանակների հերոսը՝ տեղ ապահովելով պատմության մեջ: Այդ քայլը չի կարելի համեմատել ապօրինի պահվող զենքը իրավապահներին վերադարձնելու գործընթացի հետ: Ապօրինի պահվող զենքը քրեորեն պատժելի արարք է, իսկ անօրինական գումարների վերադարձը պետությանը կամ հանրությանը՝ անձի խղճի, բարոյականության և մարդկային որակների տիրույթում է: Անկասկած է, որ անօրինական ձեռք բերված գումարները առաջինը վերադարձնողին կհետևեն շատ այլ մարդիկ, որոնց վերաբերյալ հանրությունը վաղուց ձևավորված վերաբերմունք ունի: Չեն բացառվում նաև անակնկալներ. չէ՞ որ մեզ շրջապատում են նաև անցյալ դարի 30-ական թվականների սկզբին ռուսական գրականության հայտնի երկի հերոսի՝ Կորեյկոյի նման մարդիկ: Այնպես որ, քա՛յլ արեք՝ վերջ դնելով Ձեր և Ձեր խղճի միջև այդքան երկար ձգվող պատերազմին: Իրավապահների նույնիսկ ամենաբարեկիրթ <<ներխուժումը>> Ձեր և Ձեր սերունդների համար խարան մնալու վտանգավոր հնարավորություն ունի:

    Երևան Տոնավաճառ

    Ձոնիկ Մարգարյան


    Նման թեմաներ

    scroll to top