Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Վերանայել կառավարությունում ծառայողական մեքենաների թիվն ու գործուղումները

    Վերանայել կառավարությունում ծառայողական մեքենաների թիվն ու գործուղումները

    Վերանայել կառավարությունում ծառայողական մեքենաների թիվն ու գործուղումները
    Մայիս 17, 2018 11:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատմանը: «Պետք է հասկանանք, թե ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է պետք: Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ խնդրի լուծման համար, օրինակ`  մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ»:

    ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հանրությանն էլ է հուզում այդ հարցը, նշելով, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակում կա: Նա նաև հավելեց, որ առաջին փոխվարչապետի` իր գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից իրենք հրաժարվել են, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին հատկացված չորս մեքենաներից երկուսից է հրաժարվել է Ավինյանը:

    «Առաջարկում եմ նախարարներին էլ վերանայել ծառայողական մեքենաների թիվը»,- հանձնարարեց Փաշինյանը:

    Կրթության և գիտության նախարարը նշեց, որ  պետք է փոխվարչապետն ուշադրություն դարձնի գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն տուրիստական շրջագայությունների են վերածվում:

    Նման թեմաներ

    scroll to top