Գլխավոր Լուրեր Վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ մի փոքր ավելի արագ...

Վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ մի փոքր ավելի արագ է իջել

3
0

Վերելակը չի ընկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Դավթաշենում տեղի ունեցած դեպքին։

«Նախնական տեղեկություններով՝ Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,- գրել է խոսնակը։