Ուրբաթ , 22 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Clear
22°
Home » Լուրեր » Վերին Լարսի հատվածում ավտոճանապարհը կընդլայնվի

Վերին Լարսի հատվածում ավտոճանապարհը կընդլայնվի

Օգոստոս 11, 2017 23:39 Լուրեր, Միջազգային A+ / A-

լարս

Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետի հատվածում ավտոճանապարհն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:

Հուլիսի վերջից ռուս-վրացական սահմանը հատել ցանկացողների թիվը կտրուկ մեծացել է, արդյունքում ավտոմեքենաների հերթը ձգվում է կիլոմետրերով, իսկ սպասելու ժամանակը կազմում է ավելի քան 12 ժամ:

Վյաչեսլավ Բիտարովը նշել է, որ չնայած իրենք անում են հնարավորը՝ իրավիճակը պահանջում է կարդինալ քայլեր դաշնային իշխանության մարմինների կողմից:

Sputnik գործակալությունը կապ է հաստատել նաև Ռուսաստանի և Վրաստանի պատկան մարմինների հետ՝ պարզելու վերջին օրերին Վերին Լարսում խցանման մեջ հայտնված ավտոմեքենաներից մեկի ուղևոր կնոջ մահվան մասին լուրի իսկությունը: Կողմերը չեն հաստատել լուրը և նշել, որ իրենց տարածքում նման դեպք չի գրանցվել:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top