Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Վերջին 5 օրում տարածաշրջանում գրանցված երկրաշարժերի մասին

    Վերջին 5 օրում տարածաշրջանում գրանցված երկրաշարժերի մասին

    Վերջին 5 օրում տարածաշրջանում գրանցված երկրաշարժերի մասին
    Հուլիս 12, 2018 13:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի տարածքում 2018 թվականի հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ:

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Սեյսմիկ անվտանգության դեպարտամենտից, տարածաշրջանում դրանք 7-ն են եղել:

    2018 թվականի հուլիսի 5-11-ը ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հուլիսի 9-ին 3 բալ ուժգնությամբ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք:

    Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է յոթ երկրաշարժ: Հուլիսի 5-ին 3-4 բալ ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Մակու քաղաքից համապատասխանաբար 28 կմ հարավ-արևմուտք և 21 կմ արևմուտք: Նույն օրը 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Թութակ քաղաքից 44 կմ հարավ: Հուլիսի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երեք երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Թուրքիայի Վան քաղաքից 31 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Հուլիսի 10-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջանի Գյանջա քաղաքից 21 կմ արևելք:

    Տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Հուլիսի 6-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի Օզերնովսկի գյուղից 93 կմ դեպի արևելք: Հաջորդ օրը Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

    Նման թեմաներ

    scroll to top