Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա

    Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա

    Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա
    Մայիս 25, 2019 10:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Նախօրեին, մայիսի 24–ին, վերջին զանգի օրը, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ոստիկանության  ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ  Զարզանդ Գաբրիելյանը։

    Ըստ նրա, մեքենաներից 71–ը վարել են անչափահասներ, մեքենաները դեռևս ոստիկանությունում են։

    «Կազմվելու են  համապատասխան արձանագրություններ, որը ենթադրում է վարչական տույժ, նայած ինչ խախտում են կատարել»,– ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

    Հիշեցնենք, որ մայիսի 24–ին հանրապետությունում վերջին զանգն էր, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս որոշ մեքենաները վարել են դպրոցականները, նաև կախվել են պատուհաններից և այլն։


    Նման թեմաներ

    scroll to top