Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)

    Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)

    Մայիս 23, 2019 23:27 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով պատրաստվում է նաև ոստիկանությունը: Այդ օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով:

    ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ:

    Զրույցների ընթացքում ճանապարհային ոստիկանները ներկայացնում էին ուժեղացված ծառայության մանրամասները, հորդորում ևս մեկ անգամ շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում: Ոստիկանությունը հետևողական է լինելու, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության:

    Մեր նկարահանող խումբը մայրաքաղաքում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սերգեյ Մարտիրոսյանի հետ այցելեց Թաթուլ Կրպեյանի անվան համար 62, Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 և համար 195 ավագ դպրոցներ:

    Զրույցների ընթացքում դպրոցների տնօրենները հավաստիացրին, որ իրենցից կախված ամենն արվել է՝ հայտարարվել ու բացատրական աշխատանք է իրականացվել ծնողների ու աշակերտների հետ, դժբախտ պատահարներից զերծ մնալու համար:

    Ոստիկանների հետ զրույցներում մանկավարժները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու ոչ միայն ճանապարհային ոստիկանների, այլ ոստիկանության մյուս ծառայությունների հետ ուսումնական ողջ տարվա ընթացքում:


    Նման թեմաներ

    scroll to top