Գլխավոր Լուրեր Վեճ Արջուտի գիշերային ակումբում (տեսանյութ)

Վեճ Արջուտի գիշերային ակումբում (տեսանյութ)

3
0

Փետրվարի 13-ին Ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները Լոռու մարզի Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել:

Նույն օրը գիշերային ակումբի աշխատակցուհին հրավիրվել է ոստիկանություն եւ հաղորդում տվել, որ փետրվարի 12-ի գիշերը ակումբի հաճախորդներից մեկը առանձնասրահում վիճել է իր հետ, գարեջրի շիշ է նետել վրան, իսկ երբ ինքը փորձել է դուրս գալ սրահից, տղամարդն իր ուղղությամբ կրակել է:

Հաճախորդը ոստիկանությունում պարզաբանում է տվել, որ այդ օրը վիճել է պարուհու հետ, շիշ է նետել նրա ուղղությամբ, մոտն ատրճանակ եղել է, բայց չի կրակել:

Դեպքի տեսագյրությունից պարզ է դարձել, որ վեճի ժամանակ ակումբի նախկին տնօրենը խլել է հաճախորդի զենքն ու խփել գետնին: Ոստիկանները ակումբում կրակոցի հետքեր չեն հայտնաբերել: