Գլխավոր Իրավական Վեճ ու խուլիգանություն Երեւանում. ոստիկանները բերման են ենթարկել 12 քաղաքացիների

Վեճ ու խուլիգանություն Երեւանում. ոստիկանները բերման են ենթարկել 12 քաղաքացիների

1
0

Հունիսի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ, եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել ութ հոգի, ապա բաժին է ներկայացվել եւս չորսը:

Դեպքի հանգամանքները պարզվում են

Նախապատրաստվում են նյութեր: